192 դիտում, 2020.02.29 13:00

Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից

Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից

Պակիստանում՝ հյուսիս-արևելքում գտնվող Պակիստանի Փենջաբ նահանգում, հինգ մարդ է մահացել գործարանում գազի կաթսայի  պայթյունից, կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախնական տվյալներով` կաթսան պայթել է տեխնիկական անսարքության պատճառով: Ոստիկաններն ուսումնասիրում են՝ պարզելու պայթյունի ճշգրիտ պատճառը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում:

 

կիսվել նյութով -