622 դիտում, 2020.02.29 00:14

Հրդեհ՝ Փարիզի արևելքում

Հրդեհ՝ Փարիզի արևելքում

Փարիզի արևելքում՝ Lyon մետրոյի կայարանի մոտակայքում, հրդեհ է բռնկվել: Դադարեցվել են կայարանի մետրոյի աշխատանքները, շենքից տարհանվել են  բոլոր ուղևորները և աշխատակիցները: Լուրը հայտնում է Life-ը՝ հղում անելով Փարիզի  ոստիկանությանը: 

Ըստ որոշ տեղեկությունների՝  հրդեհը կազմակերպել են Կոնգոյից Փարիզ եկած ներգաղթյալները: Նրանց բարկացրել է այն փաստը, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում համերգային ծրագրով ելույթ է ունենալու Կոնգոյից ժամանած երգչուհի Ֆալի Իպուպը: Նշվում է,որ  երգչուհին պաշտպանում է Աֆրիկյան հանրապետության ներկայիս ղեկավարի ռեժիմը:

Ցուցարարներն անգամ խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, թույլ չտալով վերջիններին իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:   

կիսվել նյութով -