720 դիտում, 2020.02.29 14:17

Էրդողանն առաջարկել է Պուտինին Թուրքիային Դամասկոսի հետ «դեմ-դիմաց» թողնել

Էրդողանն առաջարկել է Պուտինին Թուրքիային Դամասկոսի հետ «դեմ-դիմաց» թողնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիային սիրիական իշխանության հետ «դեմ-դիմաց» թողնել:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանն ասել է, թե իրենք Սիրիա են մտել ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, այլ սիրիական ժողովրդի հրավերով: «Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ հեռանալու կոչ չի հնչեցնի, մենք այնտեղից չենք հեռանա: Ես Պուտինին ասացի՝ մեզ թողեք իրար դեմ-դիմաց ռեժիմով, մենք ինքներս կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով ՝ Իդլիբում սիրիական բանակի օդային հարվածների արդյունքում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 36-ի:

կիսվել նյութով -