356 դիտում, 2020.02.29 14:00

Թրամփը շահագրգռված է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հետ

Թրամփը շահագրգռված է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հետ

Միացյալ Նահանգների նախագահը շահագրգռված է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հետ, որպեսզի քննարկեն զինաթափման հարցը եւ կանխեն սպառազինությունների նոր մրցավազքը:

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգտագործել ցանկացած առիթ:

Զրուցակիցը չի նշել, թե երբ հնարավոր կլինի նման հանդիպում անցկացնել, սակայն տարբերակներից մեկը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ժամանակ հանդիպում կազմակերպելն է:

կիսվել նյութով -