608 դիտում, 2020.02.28 23:28

Կորոնավիրուսի վտանգավորությունը հասել է «շատ բարձր» մակարդակի. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն

Կորոնավիրուսի վտանգավորությունը հասել է «շատ բարձր» մակարդակի. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է աշխարհում նոր կորոնավիրուսի ռիսկի գնահատականը՝ հասցնելով այն «շատ բարձր» մակարդակի : Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյուսը մամուլի ասուլիսի ժամանակ, մանրամասնելով, որ  մինչ օրս ստացված տվյալները, սակայն թույլ չեն տալիս աշխարհում համաճարակ հայտարարել:
 ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանն էլ իր հերթին բացատրել է, որ համաճարակ  տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ աշխարհում  բոլորին հիվանդանալու ռիսկը սպառնա:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը լրագրողներին հայտնել է նաև , որ CoVID-19- ի պատվաստանյութի առաջին արդյունքները սպասվում են մի քանի շաբաթվա ընթացքում,  նշելով, որ աշխարհում 20-ից ավելի դեղեր են մշակվում, և մի քանիսն արդեն անցնում են կլինիկական ուսումնասիրություն: Լուրը փոխանցում է life.ru-ն: 

կիսվել նյութով -