672 դիտում, 2020.02.28 23:30

Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում​ 29-ի գիշեր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +14, երեկոյան՝ +8 աստիճան ջերմություն։

կիսվել նյութով -