300 դիտում, 2020.02.28 12:41

Ռուսաստանը դադարեցրել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր

Ռուսաստանը դադարեցրել է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր

Իրանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան ժամանակավորապես արգելվել է։ Որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 28-ին: Այս մասին ասվել է կառավարության կայքում:

«Որոշում է ընդունվել Ռուստանի Դաշնության պետական սահմանով Իրանից ուսման, աշխատանքի, ինչպես նաև զբոսաշրջության նպատակներով եկող քաղաքացիների մուտքի ժամանակավոր դադարեցման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ՌԴ կառավարությունը հանձնարարել է արտգործնախարարությանը ժամանակավորապես դադարեցնել վիզաների մշակումը և տրամադրումը Իրանի քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի վերջին գրիպանման նոր վիրուս է բռնկվել, որը ավելի ուշ ստացավ կորոնավիրուս անվանումը։  ԱՀԿ-ն վիրուսի բռնկման կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ  է հայտարարել և հիվանդությանը տվել պաշտոնական անվանում ` COVID-19:

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

Փետրվարի 28-ի դրությամբ նոր կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 48 երկրում՝այդ թվում նաև Իրանում, որտեղ վարակվածների թիվը հասել է 245-ի, նրանցից 26-ը մահացել են:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ին Հայաստանը ևս որոշում է ընդունել երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղարդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

կիսվել նյութով -