506 դիտում, 2020.02.28 12:31

Զորահավաքը սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է. ՊՆ փոխնախարար

Զորահավաքը սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է. ՊՆ փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով կազմակերպվող զորահավաքներին, նշել է, որ դրանք պլանային միջոցառումներ են, ամեն տարիտեղի են ունենում, այս տարի մի քանի անգամ եւս լինելու է, որեւիցե անհանգստանալու պատճառ չկա:

«Զորահավաքային պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ են, որ տարբեր մակարդակներով լինելու են: Կառավարության համապատասխան որոշումը արդեն կա: Նախորդ տարի էլ է եղել, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը արել ենք: Դա սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է»,- փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Գաբրիել Բալայանը:

կիսվել նյութով -