684 դիտում, 2020.02.28 10:58

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային

Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով:

«Դատարանը համարում է, որ իշխանությունների գործողությունները անհիմն են եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:

«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն է հօգուտ հայտնի լրագրողի, որը պայքարում է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա:

կիսվել նյութով -