358 դիտում, 2020.02.28 10:09

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։

կիսվել նյութով -