506 դիտում, 2020.02.27 22:59

Հինգերորդ զորամիավորումում հրաձգության գործնական պարապմունք է անցկացվել

Հինգերորդ զորամիավորումում հրաձգության գործնական պարապմունք է անցկացվել

 Անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրակային դիրքերի փոփոխմամբ իրականացված գործնական հրաձգության ժամանակ զինծառայողներն անվրեպ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները:

կիսվել նյութով -