582 դիտում, 2020.02.27 22:24

Հանգանակություն՝ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման համար

Հանգանակություն՝ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման համար

  
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն՝ Մայր Տաճարի հիմնանորոգման համար: Ըստ տարածված հաղորդագրության՝ Տաճարի պահպանման եւ ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգումն է, որը պահանջում է նաեւ աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը:

Նվիրատվությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ եւ գործադիր մարմին: Հաստատվել է նաեւ աշխատանքային խումբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում եւ համայնքներում էլ ձեւավորվել են տեղական հանձնախմբեր: Մայր Տաճարի հրատապ ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքը սկսվել է 2017 թվականին, տաճարը հնարավոր փլուզման վտանգից փրկելու համար: Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին եւ մասնակի բնույթ է կրել:

կիսվել նյութով -