412 դիտում, 2020.02.27 20:55

Ավստրալիայի հայկական, ասորական եւ հունական համայնքները համատեղ հուշագիր են ստորագրել

Ավստրալիայի հայկական, ասորական եւ հունական համայնքները համատեղ հուշագիր են ստորագրել

Ավստրալիայի հայկական, ասորական եւ հունական համայնքները ստորագրել են համատեղ հուշագիր, որով կոչ են անում պաշտոնական Կանբերրային ճանաչել Օսմանյան Թուրքիայի իրականացրած՝ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի դահլիճներից մեկում՝ գրեթե 100 ավստրալացի խորհրդարանականների, դիվանագետների եւ համայնքների առաջնորդների ներկայությամբ:

Հուշագրում նշվում է, որ համայնքները միասին կպայքարեն, որպեսզի Թուրքիան՝ Գալիպոլիում՝ ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ եւ Ավստրալիայի կառավարությանը հանցակից չդարձնի թուրքական պետության ժխտողական քարոզարշավում:

կիսվել նյութով -