338 դիտում, 2020.02.27 20:31

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է Բագարան համայնքի բնակչին սահմանախախտին հայտնաբերելու համար

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է Բագարան համայնքի բնակչին  սահմանախախտին հայտնաբերելու համար

Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է սահմանախախտի հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում:  Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ կայքէջից։ 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մասնավորապես սահմանամերձ համայնքների բնակիչներին, աջակցել անվտանգության մարմիններին սահմանային անվտանգության ապահովման գործում, ցուցաբերել առավել շրջահայացություն և ակտիվորեն համագործակցել նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով:

կիսվել նյութով -