208 դիտում, 2020.02.27 19:20

Հայ խաղաղապահները բարձր գնահատականի են արժանացել բազմազգ զորավարժության նախապատրաստական վարժանքին

Հայ խաղաղապահները բարձր գնահատականի են արժանացել բազմազգ զորավարժության նախապատրաստական վարժանքին

 ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
 Լուրը հաղորդում է   ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մանրամասնելով, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին:

 

կիսվել նյութով -