190 դիտում, 2020.02.27 18:21

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

Հայաստանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների մասնակցությամբ Noble partner 2020 բազմազգ վարժանքին, որը տեղի է ունենալու Վրաստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նաև հույս է հայտնել, որ հայկական կողմը կշարունակի ակտիվորեն ներգրավել նաև ապագայում կայանալիք զորավարժություններին: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող նախարարը հանդիպել է իր պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ: Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ պաշտպանական բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին էլ ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են միջոցառումներ՝ ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշպանության,  լեռնային պատրաստության ոլորտներին առնչվող:
 

Ֆոտոշարք

կիսվել նյութով -