216 դիտում, 2020.02.27 17:44

«Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել:  Կենտրոնի  PR մասնագետ Լուսինե Պետրոսյանը հերքում է  մամուլում տարածված՝  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացու ՝ ԲԿ-ում մահավան մասին շրջանառվող լուրերը։ 

«Տեղեկությունները սուտ են, չգիտեմ ինչպես է նման տեղեկություն տարածվել, այդպիսի բան չկա: Մեր ԲԿ-ում Իրանի քաղաքացի երկկողմանի թոքաբորբով վերջին օրերին չի հոսպիտալացվել և չի մահացել»,- մանրամասնել է PR պատասխանատուն:

Հարցին, արդյո՞ք նմանատիպ ախտորոշմամբ մահվան դեպք գրանցվե՞լ է իրենց հիվանդանոցում, Պետրոսյանը շեշտեց, որ իրենք այդ մասին ոչինչ չեն կարող ասել:

«Այս պահին փորձում ենք տեղեկություններ ճշտել՝ արդյո՞ք այլ քաղաքացի թոքաբորբով մահացել է, թե ոչ: Սակայն վստահաբար հերքում ենք Իրանի քաղաքացու մահվան մասին լուրը»,- եզրափակել է Լուսինե Պետրոսյանը։ 

Ավելի ուշ արդեն տեղեկատվության ստուգման կենտրոնը  կապ է հաստատել «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ, վերջինը  տեղեկացրել է, որ մահացածը ոչ թե Իրանի, այլ Հայաստանի 56-ամյա քաղաքացի է՝ երկկողմանի թոքաբորբի ախտանիշներով։  Տնօրենի խոսքերով մահացածի անալիզները փոխանցվել են լաբորատորիա՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու նպատակով, սակայն դրա հավանականությունը ցածր է գնահատվում՝ հաշվի առնելով, որ նա չի եղել Չինաստանում, Իրանում կամ Իտալիայում։ Ավելին, նոյեմբեր ամսից Երևանից չի բացակայել, այսինքն՝ ինկուբացիոն շրջանի խնդիր ևս չկա։ 
 

կիսվել նյութով -