544 դիտում, 2020.02.27 17:28

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա 58 տարեկան էր, երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Չնայած ապաքինման հույեր կային, սակայն առողջական մի շարք այլ խնդիրներ էին  ի հայտ եկել:
Կարապետյանը փետրվարի 27-ի գիշերը տեղափոխվել էր հիվանդանոց, 27-ի կեսօրին նա մահացել է: 

Կրապետյանը արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ 1975 թվականից սկսած նա ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով ։ Իր ուսումնասիրությունների ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ: 
Արժանացել է մի շարք մրցանակների և շքանշանների։ 2007 թվականին ստացել է  նախագահի մրցանակը՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար, 2004 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2004-ին արժանացել է Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակին:

կիսվել նյութով -