524 դիտում, 2020.02.27 16:30

Երևանում կկառուցվի ևս մեկ վերգետնյա հետիոտնային անցում

Երևանում կկառուցվի ևս մեկ վերգետնյա հետիոտնային անցում

Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում: Այս մասին հաղորդել է  քաղաքապետարանի  տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«Կառուցվելու է մեկ վերգետնյա անում: Այսպիսով Երևանում ունենալու ենք 31 վերգետնյա հետիոտնային անցում: Իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը»,-ասել է Գալստյանը:

2020 թվականին նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:

կիսվել նյութով -