234 դիտում, 2020.02.27 16:28

Գիտնականները կյանքը մի քանի տարով երկարացնելու միջոց են առաջարկել

Գիտնականները կյանքը մի քանի տարով երկարացնելու միջոց են առաջարկել

Բոստոնի Բրիգհամի կանանց հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ վերահսկողությունը կարող Է մի քանի տարով երկարացնել կյանքը: Այդ մասին հայտնել Է EurekAlert պորտալը:

Հետազոտությանը մասնակցել Է 50 եւ բարձր տարիքի ինը հազարից ավելի մարդ, որոնք ունեցել են սնդիկի սյան 130-ից մինչեւ 180 միլիմետր բարձր սիստոլիկ ճնշում Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրն ստացել Է հակագերճնշումային բուժում: Առաջին խմբում բժիշկները մասնակիցների ճնշումը պահել են սնդիկի սյան 120 միլիմետր, երկրորդում՝ 140 միլիմետր նշագծին:

Գիտափորձի շնորհիվ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ճնշման մշտական վերահսկողության միջոցով իրենց հաջողվել Է փորձարկման մասնակիցների կյանքի տեւողությունը ավելացնել վեց ամսից մինչեւ երեք տարի ժամկետով՝ կախված նրանց տարիքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

կիսվել նյութով -