1914 դիտում, 2020.02.27 16:07

Բերում են իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին․ Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Բերում են իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին․ Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է: Աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել:

Tert.am-ի հետ զրույցում ԲԿ-ի բուժքույրերից Ժենյա Մկրտչյանը պատմել է, որ անհիմն կերպով մեծաթիվ մարդկանց փորձում են ազատել աշխատանքից, ասում են՝ եկեք, դիմում գրեք, կամ էլ այնպես կգրենք, որ ուրիշ տեղ աշխատանքի չեք ընդունվի, սպառնում են:

«Ինչ-որ մեկը հարձակվեց վրաս, ուզում էր հարվածել, հայհոյեց: Ի՞նչ իրավունքով են ինձ ասում, դու պետք է դիմում գրես, գնաս: Միայն ինձ չէ, տարբեր բաժիններից մարդկանց ստիպում են, որ գրեն ազատման դիմումներ, 8 հոգու վերակենդանացման բաժանմուքից են ազատել: Ամեն բաժիններից էլ ազատում են՝ բերելով իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում, մեկը մյուսի տալի աղջկան է բերում՝ ազատելով մնացածին»:

կիսվել նյութով -