188 դիտում, 2020.02.27 15:55

ԲԴԽ որոշմամբ՝ Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

ԲԴԽ որոշմամբ՝ Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին մասնակի բավարարեց առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը:

Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ:

Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

կիսվել նյութով -