5110 դիտում, 2020.02.26 22:22

«Այո»-ի տարբերանշանի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի 3 անձի միջեւ

«Այո»-ի տարբերանշանի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի 3 անձի միջեւ

«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է «Այո»-ի շտաբի նախագահ Սուրեն Պապիկյանը։ 

Հիշեցնենք, որ խոսքը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեում «Այո»-ի քարոզչությունը իրականացնող խմբի տարբերանշանի մասին է, որը ընտրվեց փետրվարի 25-ին։ Հաղթողը պարգեւատրվեց 3 մլն դրամով, սակայն, ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին, որ տարբերանշանը Անկախության հանրաքվեի պաստառի վրա պատկերավածի կրկնությունն է։ 

կիսվել նյութով -