568 դիտում, 2020.02.26 20:42

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել․ Sputnik

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել․ Sputnik

Հատուկ քննչական ծառայությունը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել: Այս մասին հաղորդում է Sputnik-ը։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին:

Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ քրեական գործի շրջանակում է նա հարցաքննության հրավիրվել:

Օհանջանյանը հերքել է տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։

 

կիսվել նյութով -