554 դիտում, 2020.02.26 18:31

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին:

Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Ուրարտու»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Ալաշկերտ»-ի կազմում գոլերը խփեցին 
Պապե Կամարային և Ալեքսանդր Գլիշիչին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն«Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն  է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: 

կիսվել նյութով -