578 դիտում, 2020.02.26 18:21

Հիվանդանոցում երեխաներին ժպիտ պարգևող հայկական ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր պլատֆորմի օրվա պրոդուկտ

Հիվանդանոցում երեխաներին ժպիտ պարգևող հայկական ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր պլատֆորմի օրվա պրոդուկտ

Հայկական արտադրության «Ռոբին» ինտերակտիվ ռոբոտը, որը հոսպիտալացված երեխաներին օգնում է չվախենալ հիվանդանոցից, ժպտալ, ունենալ լավ տրամադրություն,  հաղթել է հեղինակավոր «Product Hunt» պլատֆորմի մրցույթում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հայկական խելացի «Ռոբին»-ը էլեկտրոնային քվեարկությամբ հաղթել է մրցույթում և դարձել պլարտֆորմի օրվա պրոդուկտ: Այն արդեն  հաջողությամբ կիրառվում է մանկական հիվանդանոցներում: «Ռոբին»-ը «ընկերասեր» ռոբոտ է, որն արտահայտում է էմոցիաներ, ինտերակտիվ երկխոսության մեջ մտնում երեխաների հետ, նրանց համար հանելուկներ է ասում, հարցեր տալիս, պատասխանում փոքրիկների հարցերին: «Ռոբին»-ը օգնում է երեխաներին մեղմել հիվանդանոցում գտնվելու սթրեսը: Հայկական ռոբոտը «Product Hunt»-ում բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել:

«Product Hunt»-ը կայք է, որը թույլ է տալիս օգտվողներին կիսել և բացահայտել նոր ապրանքներ՝ վերջին մոբայլ հավելվածները, վեբ-կայքերը, տեխնոլոգիական արտադրանքները և այլն: Կայքն ունի մեկնաբանությունների և քվեարկության հնարավորություն: Ամենաշատ ձայներ ստացած ապրանքը բարձրանում է վերև՝ գլխավորելով յուրքանչյուր օրվա ցուցակը:

 

կիսվել նյութով -