408 դիտում, 2020.02.26 17:57

Բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրան-Երևան ինքնաթիռը․ ուղեւորները կգտնվեն տնային հսկողության տակ․ Արսեն Թորոսյան

Բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրան-Երևան ինքնաթիռը․ ուղեւորները կգտնվեն տնային հսկողության տակ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուըքյան իր էջում տեղեկացնում է, որ Երեւանում բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրան-Երևան ինքնաթիռը։ 

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց:

Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,- գրել է Թորոսյանը:

կիսվել նյութով -