592 դիտում, 2020.02.26 17:26

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,-նշել է Ավագյանը:

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի:

 

կիսվել նյութով -