1268 դիտում, 2020.02.26 17:10

Ադրբեջանական ագե՞նտ է ֆռֆռում Երեւանում․ Իրինա Դանիելյան

Ադրբեջանական ագե՞նտ է ֆռֆռում Երեւանում․ Իրինա Դանիելյան

Ֆեյսբուքյան օգտատեր՝՝ Իրինա Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել` գրելով. «Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո։ Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել: Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ»,-գրել է Դանիելյանը։
  Տեսանյութում կիսառուսերեն, կիսաադրբեջաներեն խոսող անձը նկարհանում է իրականցնում Կոմիտասում, Ռիո առեւտրային կենտրոնի մոտ, ծաղրելով մեր անվտանգության մարմիններին, թե լավ չեն հսկում սահմանը։ Հայտնի չէ, թե հստակ ե՞րբ է կատարվել նկարահանումը։

Իր հերթին ռազմական փորձագետ՝՝ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ «Նկարահանողի ակցենտից էլ հստակ երեւում է, որ հեղինակը ադրբեջանցի չէ։ Ինչ-որ տուրիստ X գումարով իրենց համար նկարահանել եւ ուղարկել է այդ տեսանյութը:

«Չեմ կարծում, որ ազգությամբ ադրբեջանցին սահմանը հատի եւ չհայտնվի մեր համապատասխան ծառայությունների տեսադաշտում»,- գրել է փորձագետը:
 
 

կիսվել նյութով -