794 դիտում, 2020.02.26 16:42

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Երևան

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Երևան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ պաշտոնական այցով կայցելի Երևան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի ժամանման ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց, ենթադրաբար, այցը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին:

«Այցի համար նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ղարիբաշվիլին պաշտոնական այցով արդեն ժամանել էր Երևան, բայց որպես Վրաստանի վարչապետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին:

կիսվել նյութով -