840 դիտում, 2020.02.26 16:32

Եվրոպայից դեպի Հայաստան կբացվի 12 նոր չվերթ

Եվրոպայից դեպի Հայաստան կբացվի 12 նոր չվերթ

Դեպի Հայաստան 2020 թվականին նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից:

 Նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այս տարի Հայաստանից դեպի Գերմանիա և Իտալիա կունենանք ուղիղ թռիչքներ՝ Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, ինչպես նաև դեպի եվրոպական այլ երկրներ՝ Պաֆոս, Սալոնիկ, Աթենք, Լառնակա, Վիեննա, Վիլնյուս: Սա բնականաբար կազդի զբոսաշրջային ցուցանիշների աճի  վրա»,- նշել է Սաֆարյանը:

կիսվել նյութով -