592 դիտում, 2020.02.26 16:30

Անցյալ տարի Հայաստան ժամանած բլոգերները երկրի մասին հրապարակել են ավելի քան 50 հոդված, 30 տեսաֆիլմ

Անցյալ տարի Հայաստան ժամանած բլոգերները երկրի մասին հրապարակել են ավելի քան 50 հոդված, 30 տեսաֆիլմ

2019 թվականին Զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 մեդիա ներկայացուցիչներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից և Լեհաստանից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Այցերի արդյունքում եղել է Հայաստանի մասին պատմող 30 տեսանյութ, 5 մլն-ից ավելի դիտում և 50-ից ավելի հոդված ու հրապարակում»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը:

Քոչարյանը նաև շեշտեց, որ իրենք շատ ակտիվ աշխատում են նաև համացանցում և ընդգծեց, որ 2019-ին գովազդային արշավներ են իրականացվել Armenia travel պաշտոնական սոցիալական հարթակում:

«Այս պահին ունենք 106 հազարից ավելի հետևորդ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և 60 հազարից ավելի հետևորդ «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում: 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին հրապարակվել է 25 տեսահոլովակ Հայաստանի և Արցախի մասին, միջինը մոտ 20 րոպե տևողությամբ»,- ասաց Ալֆրեդ Քոչարյանը:

 

կիսվել նյութով -