726 դիտում, 2020.02.26 16:17

Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած քաղաքացու դին

Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած քաղաքացու դին

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 15:10-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքների արդյունքում  Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ․) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարմ անազգային կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։

Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել էր ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:

 

կիսվել նյութով -