738 դիտում, 2020.02.26 15:50

Միակ պահանջն այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ. Լևոն Ջուլֆալակյան

Միակ պահանջն այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ. Լևոն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդրին և ըմբշամարտի մարզչական խորհրդի հնչեցրած մտքերին:

 «Երբ վիրավորում են մարդկանց ինքնասիրությունը և անարդար քայլեր են արվում, չի կարելի անտեսել: Մեր նպատակն այն է, որ Օլիմպիական խաղերում ներկայացնենք մի մարզիկի, որն արժանի ու պատրաստ է, և իրապես անցած ճանապարհ ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Վերջինս ամփոփելով երկու մարզիկներին վերջին 4 տարիներին գրանցած արդյունքները, ընդգծելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանց գրանցած արդյունքները, շեշտելով, որ Գևորգ Ալեքսանյանի կողմից ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունը, թե Արսեն Ջուլֆալակյանը 2015 թվականից ի վեր անընդմեջ պարտվել է, ավագ Ջուլֆալակյանն իր խոսքում թվարկեց այն մրցաշարերը, որոնց մասնակցել է Արսենը, և  ինչ արդյունքներ է գրանցել, ինչպես նաև ներկայացրեց Կարապետ Չալյանի վերջին տարիների արդյունքները։

«Այն ժամանակ, երբ ես էի մարզիչ, մեր նպատակը ոչ թե Հայաստանի չեմպիոններ, այլ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ պատրաստելն էր: Մեր հիմնական պահանջը հիմա այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ, և երկուսին էլ (Կարապետ Չալյանին և Արսեն Ջուլֆալակյանին-խմբ.) տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն: Միակ պահանջն այն է, որ արդար և ազնիվ ճանապարհով Արսենին հնարավորություն տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու, այլ պարագայում դա անազնիվ մոտեցում կլինի»,- ասաց նա:

 

կիսվել նյութով -