168 դիտում, 2020.02.26 14:42

Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Ավելի վաղ, Անտարա գործակալության վկայակոչմամբ հաղորդվել Է, որ հորդ անձրեւները ջրի տեակ են առել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մի մասը, ներառյալ այն շրջանը, որտեղ գտնվում Է նախագահական պալատը: Տեղատարափ անձրեւները սկսվել են փետրվարի 24-ին: Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության ներկայացուցիչ Ագուս Վիբովոյի խոսքով՝ տարերքն ավերել Է երեք դպրոց եւ մեկ մզկիթ: Ջուրը ողողել Է ավելի քան 800 հեկտար բրնձի դաշտեր: Նա նշել Է, որ իշխանությունները տարահանում են սկսել, իսկ հեղեղումներից տուժել Է օկրուգի գրեթե 47,7 հազար բնակիչ: Փետրվարի 26-ին 14-օրյա արտակարգ դրություն Է հայտարարվել: Մասնագետները տեղադրել են վրաններ եւ պահակետեր կարգել հեղեղումից տուժած մարդկանց նյութատեխնիկական ապահովման համար, նաեւ տեղեր են ուղարկվել մթերք եւ ծածկոցներ: «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Ագուս Վիբովոյին, հավելել Է, որ հեղեղման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ եւս երեքն անհայտ կորել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

կիսվել նյութով -