624 դիտում, 2020.02.26 14:09

Փոխարտգործնախարարը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի վերջին տվյալները

Փոխարտգործնախարարը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի վերջին տվյալները

Եվրոպական Միության հինգ երկիր դեռևս չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հույս ունի, որ այդ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը կլինի մոտ ապագայում:

Այս մասին Ադոնցն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Այս պահի դրությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել են 22 երկիր, իսկ հինգ երկիր՝ Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Հունաստանն ու Իտալիան, շատ մոտ են այդ վավերացման գործընթացն ավարտելուն: Ավստրիայից վավերացումը սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում: Իսպանիան մի փոքր ժամանակ է խնդրում, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ են եղել, սակայն հիմա ինտենսիվ լծվել են վավերացմանը»,- ասաց Ադոնցը:

կիսվել նյութով -