828 դիտում, 2020.02.26 14:50

Իրանում և Իտալիայում ավելացել է վարակվածների և զոհերի թիվը

Իրանում և Իտալիայում ավելացել է վարակվածների և զոհերի թիվը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, որից 19-ը՝ մահվան ելքով: Լուրը հայտնում է երկրի առողջապահության նախարարության խոսնակը, մանրամասնելով, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում վարակի 44 նոր դեպք է արձանագրվել։

Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածները 11-ն են, 325 մարդու մոտ հայտնաբերվել է վարակ: Վարակման դեպքեր են գրանցվել Իտալիայի 20 մարզերից իննում։

 

կիսվել նյութով -