1410 դիտում, 2020.02.26 13:40

Նոր մանրամասներ Վորոնեժում տեղի ունեցած 24-ամյա երիտասարդի սպանությունից

Նոր մանրամասներ Վորոնեժում տեղի ունեցած 24-ամյա երիտասարդի սպանությունից

Վորոնեժում՝ փետրվարի 24-ի առավոտյան, հնչած կրակոցներից տուժած, հայազգի 24-ամյա երիտասարդը մահացել է։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝  այս օրերին երիտասարդի հարազատներին իրենց աջակցությունն են բերել սփյուռքի մեծ թվով ներկայացուցիչներ։ 

Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է  ունեցել  վաղ առավոտյան սպանվածի ընտանիքին պատկանող սրճարանի դիմաց: 24-ամյա երիտասարդը հեռախոսազանգի միջոցով, իր բարեկամի կողմից, հրավիրվել է Վորոնեժի կենտրոն զբոսնելու: Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ գործարար հայրը՝ բացել է բակի դարպասները , որպեսի երիտասարդն իր մեքենայով կարողանա դուրս գա։  Հաղորդվում է, որ անհայտ անձն առնվազն հինգ անգամ է կրակել ուղևորատար մեքենայի դիմապակու վրա։ Արձակված փամփուշտներից 3-ը  դիպել են երիտասարդին:
 Շրջանառվող խոսակցությունների համաձայն կրակոցներ անձակողը վարձու մարդասպան է եղել։ 
Հարզատների կարծիրքով հաշվեհարդարի պատճառը հոր ծավալած ձեռնարկատիրական գործունեությունն է եղել և կրակոցները նախատեսված են եղել երիտասարդի հորը սպանելու համար։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -