274 դիտում, 2020.02.26 10:49

Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի

Նյու Դելիում ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի

  Նյու Դելիում` Հնդկաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նոր օրենքի դեմ սկզիբ առած  զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով վերջին 3 օրերի ընթացքում զոհվածների թիվը հասել Է 20-ի: Վիրավորվել է ավելի քան 150 մարդ։  

 Ցույցերի պատճառով իշխանություններն արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարանները:

Հիշեցնենք, որ  նշյալ  օրենքը  թույլ է տալիս Բանգլադեշի, Աֆղանստանի եւ Պակիստանի ոչ մահմեդական ներգաղթյալներին դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչը, ցուցարարների կարծիքով՝ խտրականություն է մահմեդականների դեմ: 

կիսվել նյութով -