330 դիտում, 2020.02.26 10:30

Բրազիլիայում և Գերմանիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

Բրազիլիայում և Գերմանիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ:
Ինչպես ասվում է գերատեսչության՝ Twitter-ի Էջում, 61-ամյա տղամարդը, որը վերջերս Է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել Է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
 Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ է վերադառնալուց հետո նա շփվել։  

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Գերմանիայում: Երկրի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանում ամուսնական զույգ է վարակվել: Հիվանդանոց դիմողը 50-ամյա տղամարդ է, որի մոտ հաստատվել է վարակը: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հիվանդին արհեստական շնչառության սարքին են միացրել:

Ի դեպ վարակման առաջին դեպքերն են գրանցվել նաև Խորվաթիայում, Շվեցարիայում և Ավստրիայում։

կիսվել նյութով -