262 դիտում, 2020.02.26 10:27

Թրամփը մեկ տարով երկարացրել Է Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները

Թրամփը մեկ տարով երկարացրել Է Ղրիմի պատճառով սահմանված հակառուսական պատժամիջոցները

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին ասված Է ծանուցման մեջ, որը նախագահն ուղարկել Է Կոնգրես։ Թրամփի կարծիքով՝ «այն անձանց գործողություններն ու քաղաքականությունը, որոնք Ուկրաինայում խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում նրա խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպաստում նրա ակտիվների ապօրինի յուրացմանը, ինչպես նաեւ ՌԴ-ի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ Ղրիմի անեքսիան եւ ուժի գործադրումն Ուկրաինայում, շարունակում են իրենցից արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»:
 Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Բարաք Օբամայի վարչակազմը սահամանել Է 2014 թվականին, դրանք ամեն տարի 12 ամսով երկարաձգվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 

կիսվել նյութով -