172 դիտում, 2020.02.26 10:23

Հրաձգության կանանց թիմը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում  

Հրաձգության կանանց թիմը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում  

Հայ հրաձիգներն առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կանանց թիմային պայքարի նորմալ վազք 30+30 մրցաձևում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական ձևում Գոհար Հարությունյանը 7-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 8-րդը, իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 10-րդը:

Եվրոպայի այս առաջնությունն անցկացվում է Լեհաստանում: Հայաստանը ներկայացնում են 6-ական տղաներ և աղջիկներ: Այն կեզրափակվի մարտի 2-ին:

կիսվել նյութով -