868 դիտում, 2020.02.25 23:55

Փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում  փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի -5, ցերեկը՝ +8, երեկոյան՝ +4 աստիճան ջերմություն։

կիսվել նյութով -