480 դիտում, 2020.02.25 21:02

Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Արցախում

Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Արցախում

Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որը նախօրեին Երեւանում է մեկնարկել, իր աշխատանքները շարունակել է Արցախում: Ստեփանակերտում տեղի ունեցած նիստին մասնակցել են նաեւ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: Հատկանշական է, որ Ստեփանակերտում մեկնարկած համաժողովը, հակառակ քաղաքական բոլոր հակասություններին, համախմբել է Արցախի նախագահի հիմնական թեկնածուներին:

Օրակարգում հայապահպանության թեմաներն են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Արցախյան հիմնախնդիր, հատուցման թեման առաջ մղելու անհրաժեշտությունից մինչեւ տեղեկատվական գրոհների դեմ ընդհանուր ճակատ ձեւավորելու հրամայական: Խորհրդաժողովը կշարունակվի Երեւանում եւ կավարտվի փետրվարի 28-ին:

կիսվել նյութով -