466 դիտում, 2020.02.25 20:00

Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել

Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է արձանագրվել

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շվեյցարիան 37-րդ երկիրն է աշխարհում, որտեղ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման դեպքը:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են ևփետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատվածդեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանրվիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուրառմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատորհաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրսաշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով: Նշված տվյալներըփաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբարձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

 

կիսվել նյութով -