858 դիտում, 2020.02.25 19:11

Իրանից ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան հատուկ չվերթով

Իրանից ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան հատուկ չվերթով

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ասաց Ավագյանը:

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ, հիշեցնենք, Հայաստանը երկուշաբաթով և մասամբ դադարեցվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։

կիսվել նյութով -