678 դիտում, 2020.02.25 18:19

Ավարտվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը

Ավարտվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների կողմից դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի   փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին: Որոշումը հրապարակելուց հետո դատարանը քննարկելու է դատական նիստը հետաձգելու հարցը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

կիսվել նյութով -