642 դիտում, 2020.02.25 17:36

Խորվաթիայում և Ավստրիայում գրանցվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

Խորվաթիայում և Ավստրիայում գրանցվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Jutarnji list ազգային թերթը:

«Խոսքը մի երիտասարդի մասին Է: Հիվանդությունը թեթեւ է ընթանում: Այժմ նա իրեն լավ է զգում»,-հայտարարել է Պլենկովիչը: Վարակվածը գտնվում է հիվանդանոցում: Ինչպես նշել է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը, պացիենտը 19-21 տարեկան է, փետրվարին նա այցելել Է Միլան:

Բերոշի խոսքով՝ Խորվաթիայի իշխանությունները պլանավորում են կարանտինի ենթարկել այն բոլոր անձանց, որոնք անմիջական շփման մեջ են եղել այդ մարդու հետ: Սպասվում են եւս 9 անձանց թեստերի արդյունքները, որոնք վերջերս են ժամանել Իտալիայից:

Նոր կորոնավիրուսով վարակման 2 հաստատված դեպք էլ առաջին անգամ գրանցվել է Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Նրանց վիճակը կայուն է: Վարակվածներից մեկը, նախնական տվյալներով, ժամանել է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել:

կիսվել նյութով -