1246 դիտում, 2020.02.25 15:15

Թեհրան-Ստամբուլ չվերթը շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով

Թեհրան-Ստամբուլ չվերթը շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով

«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում Էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը:

ТК879 չվերթը գտնվում Է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում Է 132 մարդ, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ նրանց առողջական վիճակի մյուս ցուցանիշները: Նշվում Է, որ առնվազն 12 մարդու մոտ մարմնի բարձր ջերմություն Է դիտվում:

Իրանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշում Է ընդունել մինչեւ մարտի 10-ը չեղարկել բոլոր թռիչքներն այդ երկիր, բացառությամբ դեպի Թեհրան եւ հակառակ ուղղությամբ: Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

կիսվել նյութով -