488 դիտում, 2020.02.25 14:57

Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել

Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել

Միացյալ Նահանգների նախագահի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրը արյունալի բախումներ են գրանցվել մայրաքաղաք Նյու Դելիում:

Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել Հնդկաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նոր օրենքի դեմ: Այն թույլ է տալիս Բանգլադեշի, Աֆղանստանի եւ Պակիստանի ոչ մահմեդական ներգաղթյալներին դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչը, ցուցարարների կարծիքով, խտրականություն է մահմեդականների դեմ:

Բախումների եւ անկարգությունների ժամանակ սպանվել է 6 քաղաքացի եւ մեկ ոստիկան: Մոտ 150 վիրավոր կա:

կիսվել նյութով -